Նորություններ
UAZ-ը թողարկում է Patriot ամենագնացի նոր հատուկ տարբերակներ 16 հունիսի, 2014 թ.
2014 թ. Հունիսին UAZ Patriot ամենագնացի մոդելային շարքը կհամալրվի մի անգամից երկու հտուկ մոդիֆիկացիաներով՝ UnLimited և Expedition:
UAZ Patriot UnLimited-ն առաջարկվում է “Quartz Metalic” էքսկլյուզիվ գույնով (մուգ գորշ մետալիկ): Այն առանձնանում է սև լրամշակմամբ 16” թեթևաձույլ անվահեծերով: Թափքի կախովի տարրերն ու ստոպ-ազդանշանի կրկնորինակմամբ սփոյլերը ներկված են թափքի գույնի: UnLimited-ն առանձնանում է պահուստային անիվի հատուկ կոնտեյներով, սև կանգնակներով և հետևի դռների ու բեռնախցիկի դռան ապակիների մուգ գունամշակմամբ:
Առանձնակի ուշադրության են արժանի սև կաշեպատ նստատեղերը՝ կրկնակի գծակարով և “UnLimited” երկգույն լոգոտիպով: Նոր մոդիֆիկացիան հեշտ է ճանաչել մեքենայի թափքի վրա առկա “UnLimited” գրառումով: Այս ավտոմեքենան ունի նաև “Ձմեռային փաթեթ” օպցիան, որը ենթադրում է դիմապակու էլեկտրական տաքացումը, սրահի հավելյալ տաքացուցիչը, հետևի տաքացվող նստատեղերն ու ավելի մեծ տարողությամբ մարտկոցը:
UAZ Patriot Expedition-ը համալրված է ղեկի ձգանների թիթեղային մետաղից իրականացված հատուկ պաշտպանիչներով, որոնց վրա առկա ե UAZ լոգոտիպը: Հետնամասում նախատեսված է հատուկ ստիճան՝ արշավային բեռնախցիկի հասանելիությունն ապահովելու համար: Այս տարբերակի վրա ևս կիրառված են 16” թեթևաձույլ անվահեծեր և հատուկ մուգ գունամշակմամբ ապակիներ: Թափքի կախովի մասերն ու պահուստային անիվի կոնտեյները՝ “Patriot” գրությամբ, ներկված են թաքի գույնով:
Սրահն աչքի է ընկնում կոմբինացված լրամշակմամբ: Նարնջագույն գծակարով և “Expedition” լոգոտիպով կաշեպատ նստատեղերը ավտոմեքենայի ինտերյերին հաղորդում են անկրկնելի ինքնատիպություն: “Ձմեռային փաթեթն”Интерьер салона առաջարկվում է օպցիոնալ՝ հավելավճարով:
UnLimited և Expedition կոմպլեկտավորումները համալրվում են միայն բենզինային շարժիչներով: Մեքենաների քանակությունը սահմանափակ է:
Ավելի մանրամասն այս մոդիֆիկացիաների մասին կաորղ եք իմանալ՝ կապվելով տեղական դիլերի հետ: