Երաշխիքային սպասարկում
ՈՒԱԶ-ը երաշխավորում է մեքենաների անխափան աշխատանքը նորմալ շահագործման և որակյալ սպասարկման պայմաններում: Շահագործման ընթացքում ի հայտ եկող թաքնված թերությունները վերացվում են արտադրողական երաշխիքով: Եթե հայտանբերված թերությունը կարող է որակվել՝ որպես երաշխիաքյին, ապա բոլոր մասերը տեղադրվում են անվճար Դիլերի սպասարկման կենտրոնի կողմից:
Արտադրողի կողմից տրվող երաշխիքը գործում է ՀՀ տարածքում ձեռք բերված բոլոր ՈՒԱԶ ավտոմեքենաների համար: ՈւԱԶ ավտոմեքենաների վերանորոգման և սպասարկման պատասխանատվությունը կրում է ՈՒԱԶ ԲԲԸ պաշտոնական Դիլերը:
Արտադրողի երաշխիքը վավերական է, եթե ըստ նախօրոք հաստատված ժամանակացույցի իրականացվել են պարտադիր տեխզննման և դիագնոստիկ աշխատանքները համապատասխան սպասարկող կազմակերպությունների կողմից:
Ավտոմեքենաներին տրվող երաշխիքային պայմանները.
Բոլոր UAZ ավտոմեքենաներին տրվում է 1 տարի կամ 20 000 կմ երաշխիք՝ ըստ առաջնահերթության:
Երաշխիքային ժամկետն սկսվում է դիլերի կողմից ավտոմեքենան գնորդին փոխանցելու պահից:
Որոշ մասերի երաշխիքային ժամկետն ավելի սեղմ է, քան ընդհանուր ավտոմեքնայի երաշխիքային ժամկետը: Այդ մասերրի թվում են. կցորդման մասերը, զանազան տեսակի միջադիրները (բացառությամբ բլոկի գլխիկի միջադիրներից), ռետինե փոշեհավաքները և պաշտպանիչ ծածկերը (մեխանիկական վնասվածքների բացակայության դեպքում), սրահի լրամշակման տարրերը, մարտկոցը, մեղմիչները, կախոցների ռետինե մասերը, ագրեգատների ռետինե հենարանները, ղեկային ծայրերը, արտանետման համակարգի տարրերը, նստատեղերը:
Երաշխիքային սպասարկումից դւորս են հետևյալ ծառայությունները, որոնք իրականացվում են սպառողի հաշվին.
- Ընթացիկ տեխնիկական սպասարկումը (ՏԶ), ինչպես նաև դրա ընթացքում սպառվող նյութերը:
- Արագամաշ տարրերի փոխարինումը (լամպեր, ապահովիչներ, զտիչներ, բարձրավոլտ լարեր, ֆորսունկաներ, այրման մոմիկներ և այլն):
- Մեքենայի շահագործման կանոնները խախտելու հետևանքով առաջացած վնասվածքներն ու անսարքությունները, այդ թվում սահմանված տեղզննումների բացակայությունը, մրցարշավներին, ռալլիներին և այլ սպորտային միջոցառումներին մասնակցելը, արտադրողի կողմից չերախավորված վառելիքի, յուղի և այլ հեղուկների տեսակների օգտագործումը, առանց ՈՒԱԶ ԲԲԸ հետ նախօրոք հաստատելու մեքենայի կառուցվածքի և համալրման մեջ կատարված փոփոխությունները:
- Բնական մաշվածությն ենթակա մասերի փոփոխությունը, այդ թվում քարշակման գոտիների, ապակեմաքրիչների խոզանակների, կորդման սկավառակը, արգելակման կոճղակները, անվադողերն ու անվասկավառակները:
- Թափքի և շասսիի ներկածածկույթի վնասվածքները, որոնք առաջացել են արտաքին ազդեցության հետևանքով, այդ թվում ճանապարհային ծածկի մասերի (քարեր, ավազ, խճաքար և այլն) մեխանիկական ազդեցությունը և քիմիապես ակտիվ նյութերի (աղեր, հակասառցային ռեագենտներ, բույսերի հյութեր և այլն), մթնոլորտային երևույթների, կենդանիների և թռչունների կենսագործունեության մթերքների ազդեցությունը:
Արգելվում է պոկել վերահսկիչ ու չափիչ սարքավորումների, էլեկտրասարքավորումների, վառելիքի ներարկման համակարգի և շարժիչի վրա առկա կաղապարները, դրոշմակնիքներն ու տիպերը, ինչը կարող է հանգեցնել երաշխիքի կորստի: