Նորություններ
ՈՒԱԶ ՊՐՈՖԻ: Մանրամասներ և լուսանկարներ. 24 հուլիսի, 2017 թ.
ՈԻԱԶ ՊՐՈՖԻՆ նոր և յուրօրինակ մոդել է թեթև կոմերցիոն մեքենաների սեգմենտում, որի ընդհանուր տարողությունը կազմում է 1.5 տոննա: Այն կատարելագործված պրոդուկտ է, որի ստեղծման պրոցեսում հաշվի են առնվել այս սեգմենտի մեքենաներից օգտվողների ցանկությունները: Մոդելի հիմնական առանձնահատկությունը համարվում է բեռնատարողունակությունը, ամրությունը, հարմարավետությունը և իհարկե անցանելիությունը՝ինչպես ՈՒԱԶ-ի ամբողջ մոդելային շարքը:
Նոր ՈՒԱԶ ՊՐՈՖԻՆ պահպանել է ՈՒԱԶ բրենդի հիմնական առավելությունները, ինչպես օրինակ հարմարեցվածությունը յուրաքանչյուր ճանապարհային և կլիմայական պայմաններին: Միևնույն ժամանակ այս նոր կոմերցիոն մեքենան տարբերվում է իր հարմարավետության բարձր մակարդակով: Մեքենայի էրգոնոմիկ միջավայրը, սրահի որակյալ ձայնամեկուսացումը և ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս վարորդին զգալ մեքենայի արդիականությունը: Ժամանակակից համակարգերի անվտանգությունը, ինչպես նաև դիմային կառուցվածքը ապահովում են վարորդի և ուղևորի լիարժեք անվտանգությունը:
Այսպիսով, ՈԻԱԶ ՊՐՈՖԻՆ կլինի այն օգնականը, որը միշտ պատրաստ է լուծել մեր հաճախորդների ընթացիկ աշխատանքային խնդիրները՝ ապահովելով շահագործման մաքսիմալ էֆֆեկտիվություն: