Նորություններ
Բոլորովին նոր UAZ Patriot 25 օգոստոսի, 2013 թ.
2013 թ. օգոստոսի 6-ին Ուլյանովսկի ավտոմոբիլաշինական գործարանը թողարկեց 2014 թ. մոդելային շարքի առաջին սերիական UAZ Patriot ավտոմեքենան:Նոր UAZ Patriot-ը ժամանակակից, հուսալի, մեծ ամենագնաց է, որը թույլ է տալիս վստահ զգալ թե քաղաքում, թե ճնապարհների բացակայության պայմաններում:
UAZ Patriot-ի ռեսթայլինգը առաջին հերթին վերաբերվում է փոխանցման տուփին լրացուցիչ սարքավորումներին և լրամշակման նյութերին:
Փոխանցումատուփի հիմնական փոփոխությունը ենթադրում է աշխարահռչակ Hyundai-Dymos կորեական ընկերության բաշխիչ տուփի տեղադրում, որն ունի էլեկտրոնային կառավարում: Այն թույլ է տալիս վարորդին ընտրել անհարժեշտ ռեժիմը ընդամնեը սելեկտերով մեկ շարժումով: Իջեցման փոխանցման բաշխիչ թիվը մեծացել է 31%-ով, ինչը թույլ է տալիս ավելի վստահորեն զգալ արտաճանապարհային պայմաններում:
Բաշխիչ տուփի փոխարինման հետևանքով փոփոխվել է նաև հատակի կենտրոնական թունելի կառուցվածքը, որը դարձել է առավել ֆունկցիոնալ: Ապակիների էլեկտրակառավարման բլոկը դարձել է ավելի էրգոնոմիկ և տեղափոխվել է վարորդի արմնկակալի վրա: Բաշխիչ տուփի կառավարման լծակի փոխարեն ներդրվել է էլեկտրակառավարվող բլոկ:
Նոր UAZ Patriot-ի սրահը դարձել է ավելի հարմարավետ. արդեն հասանելի են այնպիսի օպցիաներ, ինչպիսին են դիմպակաու և նստատեղերի տաքացումը, ինչպես նաև հետևի ուղևորների համար նախատեսված անհատական տաքացուցիչը:
Այսպիսով կարելի է ասել, որ թողարկվել է բոլորովին նոր 2014թ մոդելային շարքի մեքենա, եթե հաշվի առնենք նաև 2012-ին կատարված փոփոխությունները՝soft-touch սարքավորումների վահանակը, դռների ու սրահի առաստաղի նոր պաստառապատումը, տաքացման և օդափոխման նոր համակարգերը, նոր մուլտիմեդիա կենտրոնը՝ hands-free ֆունկցիայով:
Հիշեցնենք, որ UAZ Patriot մոդելի արտադրությունն սկսվել է 2005թ. ՈւԱԶ-ն առաջինն էր ռուսական ավտոարտադրողներից, ով սերիական արտադրության մեջ ներդրեց ABS համակարգը և 2010թ.-ից սկսած առաջինն սկսեց առաջարկել երկարացված երաշխիք՝ 3 տարի, կամ 100000 կմ վազք: UAZ Patriot ընտանիքի ավտոմեքենանրի վաճառքի թվերը տարեց տարի աճում են և ներկայումս գրեթե երեք անգամ գերզանցում են արտադրության սկզբի ցուցանիշները:Այսպես, արտադրության առաջին տարում վաճառքը կազմել էր 8500 մեքենա՝ ներառյալ UAZ Pickup-ը, իսկ 2012թ.-ին այդ թիվն արդեն հասել էր 27000:
"Մենք վստահ ենք, որ նորացված ամենագնացը մեծ հաջողությու կունենա, -ասում է ՈՒԱԶ-ի տարածման գծով տնօրևեն Անտոն Կարպովը:- Չէ, որ այն, դառնալով ավելի ժամանակակից ու հարմարավետ, պահպանել է մեր հիմնական առավելությունները՝ բացառիկ տարողունակությունն ու անցունակությունը:"