UAZ-ը մասնակցեց ցուցահանդեսի   04 դեկտեմբերի, 2013 թ.

UAZ-ը մասնակցեց ցուցահանդեսի

2013թ. դեկտեմբերի 2-3-ը Գյումրիում և Երևանում անցկացվեց Հայաստանի և Ռուսաստանի ռեգիոնների ցուցահանդես՝ նվիրված ՌԴ նախագահ Վ.Պուտինի կատարվելիք պետական այցին:

Ցուցահանդեսի շրջանակներում հանրությանն իրենց տնտեսական և ներդրումային հնարավորություններով ներկայացան Հայաստանի բոլոր մարզերը՝ ներառյալ Երևանը, ինչպես նաև մի շարք ռուսաստանյան մարզեր, օրինակ՝ Արխանգելսկի, Ռոստովի, Սարատովի, Վոլգոգրադի, Մոսկվայի մարզերը: Բացի այդ առանձին ներկայացվել էին Հայաստանում շախատող խոշոր ռուսական կազմակերպությունները, որոնց թվում էին ՎՏԲ-Բանկը, Հարավկովկասյան երկաթուղին, ՀԷՑ-ը և այն:

“Կարկոմավտո” ընկերությունը, հանդիսանալով հանրահայտ ՈՒԱԶ մակնիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ևս մասնակցեց ցուցահանդեսին ավտոմեքենաների երկու մոդելներով UAZ Patriot և UAZ Pickup, որոնք տեղակայվել էին ցուցասրահի առաջնամասում:

Ընկերությունում հույս ունեն, որ ցուցահանդեսի մասնակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա այս մոդելների սպառման համար:

ՌԴ Տրանսպորտի նախարարի ելույթը
ՌԴ Տրանսպորտի նախարարի ելույթը
ՀՀ վարչապետի ելույթը
ՀՀ վարչապետի ելույթը
Ցուցահանդեսի մթնոլորտը
Ցուցահանդեսի մթնոլորտը
ՈՒԱԶ մեքենաները
ՈՒԱԶ մեքենաները
ՈՒԱԶ մեքենաները
ՈՒԱԶ մեքենաները
ՈՒԱԶ մեքենաները
ՈՒԱԶ մեքենաները

Բոլոր նորությունները