Նորություններ
UAZ-ը թողարկում է Patriot մոդելի սահմանափակ սերիան 08 հունվարի, 2014 թ.
Հատուկ ձմռանն ընդառաջ UAZ-ը թողարկում է Patriot Arctic ավտոմեքենաների սահմանափակ սերիան:
Arctic սերիայի ավտոմեքենաները՝ համալրված բենզինային շարժիչով, ներկայացված են հատուկ “ձմեռային” արծաթագույն մետալիկ լուծումով՝ “Ձնե թագուհի” անվանմամբ: Դրա վրա տեղադրված են էքսկլյուզիվ R16 թեթևաձույլ անվահեծեր 235/70R16 անվադողերով, մեքենան համալրված է աթերմալ գունամշակված ապակիներով: Սրահը պաստառապատված է կոմբինացված գործվածքով: Բացի այդ առկա է առջևի և հետևի ապակիների էլեկտրակառավարումը, էլեկտակառավարվող ու տաքացվող հայելիները, ցերակային ընթացային լուսադիոդային լուսարձակները, պարկտրոնիկը, օդորակիչը, 2Din նվագարկիչ՝ 4 բարձրախոսով: Թափքի կախովի տարրերը իրականացված են թափքի գույնով:
Arctic սահմանափակ սերիան համալրված է Eberspecher HYDRONIC (5 կՎտ հզորությամբ) նախատաքացուցիչով, ինչը թույլ է տալիս նախապես աշխատացնել մեքենայի շարժիչը: Համապատասխան կարգավորումների կիրառման դեպքում այն նաև թույլ է տալի ստաքացնել մեքենայի սրահը: Ի դեպ, այս համակարգի կիրառումը չի նախատեսում ստանդարտ իմոբիլայզերի նաջատումը: Բացի այդ Arctic համալրումը ենթադրում է ամբողջական ձմեռային փաթեթի առկայություն, որը ներառում է առջևի դիմապակու տաքացումը, առջևի և հետևի նստատեղերի տաքացումը, երկրորդ շարքի լրացուցիչ ջեռուցիչ և ավելացված ունակությամբ մարտկոց:
Մեքենայի արժեքի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ պաշտոնական դիլերներից: